ԱՄՆ-Բելառուս բանակցությունները կարող են նպատակ ունենալ հեռացնել Մինսկին Մոսկվայից․ փորձագետ
ԱՄՆ
ԱՄՆ-ի և Բելառուսի միջև ընթացող բանակցությունները կարող են Վաշինգտոնի՝ Մինսկին Մոսկվայից հեռացնելու փորձ լինել։ Նման տեսակետ է հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, «Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն՝ «Лента.ру»-ի հետ զրույցում։
Տկաչենկոյի գնահատմամբ՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները Բելառուսի հետ հարաբերությունները դիտարկում են նաև Ուկրաինայի հակամարտության համատեքստում և ձգտում են թուլացնել Մինսկի ու Մոսկվայի կապերը Միութենական պետության շրջանակում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները շարունակում են սերտ մնալ։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը ժամանել է Մինսկ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններ վարելու համար։ Իսկ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների վերջին հանդիպումը, ըստ ներկայացված նյութի, կայացել է օգոստոսի 29-ին Նովո Օգարյովոյում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)