Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Թռչում ենք Վիսբադեն»։
Նշենք, որ Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)