Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ) Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել (տեսանյութ) Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին․ բացահայտում Առինջ-Գետարգել խաչմերուկում լուսացույցներ են գործարկվել․ գիշերը կաշխատեն դեղին թարթման ռեժիմով Աբովյանում 2 տղամարդ վեճի ժամանակ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուն․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել է Այսօր դատարանում կքննվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը Ռուսաստանի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ․ Չինաստանը, Հնդկաստանը և ԿԺԴՀ-ն կոշտ արձագանքում են (տեսանյութ) «Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ Այվազյան Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Որոշ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին պետք է արգելել․ պատգամավորի առաջարկը Հովակիմյանին գզելու բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան (տեսանյութ) Վարչապետն ասել է, որ մենք մշտապես պիտի լինենք ինքնակրթման պրոցեսի մեջ. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ) 

«Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ Այվազյան

Հասարակություն

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

Հայաթափված Արցախ տարբեր երկրների դիվանագետների, մասնավորապես՝ եվրոպացի դիվանագետների վերջին խայտառակ այցը նշանավորում է հակահայկական քաղաքականության մի նոր՝ կազմակերպված փուլի սկիզբ, որը միտված է միջազգային մակարդակով արցախահայության հայրենազրկման արդյունքների աստիճանական օրինականացմանն ու լեգիտիմացմանը։

Այդ նույն գործընթացի հերթական դրսևորումն է մի քանի ժամ առաջ Euronews-ի անգլերեն ծառայության հրապարակումը՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի՝ Դուբայում կայացած Euronews Forum-ում ունեցած ելույթի մասին (հղումը՝ մեկնաբանությունում)։
 
Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության իբր օրինակելի պաշտպանության մասին Հաջիևի պնդումները Euronews-ը գրեթե ամբողջությամբ վերարտադրում է առանց որևէ փաստական ստուգման։ Հայկական կողմի առարկություններին հատկացված է ընդամենը մեկ ձևական նախադասություն․ ասվում է, թե Հայ եկեղեցու ներկայացուցիչները Բաքվին մեղադրում են Ղարաբաղում եկեղեցիներ քանդելու մեջ, իսկ Ադրբեջանը դա հերքում է։
 
Մինչդեռ խոսքը վաղուց արդեն հայկական կողմի ինչ-որ «մեղադրանքների» մասին չէ։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը փաստագրված է նաև անկախ հետազոտողների կողմից, այդ թվում՝ Cornell և Purdue համալսարանների Caucasus Heritage Watch ծրագրի արբանյակային ուսումնասիրություններով։ Դրանցով հաստատվել է, օրինակ, Շուշիի՝ 1847 թ. կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն ադրբեջանական վերահսկողության հաստատումից հետո։ Նույն հետազոտական ծրագիրը փաստագրել է Նախիջևանում իր տեղորոշած հայկական միջնադարյան և վաղ նոր շրջանի 110 վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ի՝ 98 տոկոսի ոչնչացումը 1997–2011 թվականներին։
 
Euronews-ն այս փաստերից և ոչ մեկը չի հիշատակում։ Չի հիշատակում նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թ. Ադրբեջանին ուղղված պահանջը՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը։
 
Փոխարենը Հաջիևն անարգել զարգացնում է հայկական պատմական ժառանգության յուրացման ադրբեջանական քարոզչության առանցքային թեզերից մեկը։ Կովկասյան Աղվանքի՝ IV դարում քրիստոնեություն ընդունելու փաստը նա ներկայացնում է որպես ժամանակակից Ադրբեջանի քրիստոնեական հնագույն պատմության մաս։ Իսկ Euronews-ը նույնիսկ չի հարցնում, թե պատմական ի՞նչ հիմքով է IV դարի Կովկասյան Աղվանքը նույնացվում XX դարում ստեղծված Ադրբեջանի Հանրապետության հետ։
 
Այսպիսով՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը կամ պարզապես լռության են մատնվում, կամ իջեցվում են «հայկական կողմը պնդում է, Ադրբեջանը հերքում է» պարզունակ բանաձևի մակարդակի, մինչդեռ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի պատմաքաղաքական կեղծ թեզերն առանց որևէ լուրջ ստուգման լայնորեն տարածվում են միջազգային լսարանի համար։
 
Սա ոչ թե լրագրություն է, այլ կեղտոտ քարոզչություն՝ հօգուտ Ադրբեջանի։ Այսպիսի հրապարակումներով միջազգային հանրությանը հետևողականորեն ընտելացնում են հայաթափված Արցախի նոր իրականությանը՝ միաժամանակ նրա գիտակցությունից ջնջելով Արցախի հայկական պատմական ու մշակութային պատկանելությունը։
 
Հայաթափված Արցախ այցելող օտարերկրյա դիվանագետների լռությունն ու դրան հաջորդող միջազգային լրատվամիջոցների այսպիսի հրապարակումները նույն գործընթացի տարբեր դրսևորումներն են։ Բաքվի քարոզչական կեղծիքներն այս ճանապարհով մտցվում են միջազգային տեղեկատվական շրջանառության մեջ և աստիճանաբար մատուցվում որպես ընդունված ու անվիճելի իրողություններ։
 
Ճանաչենք մեր «եվրոբարեկամներին» նրանց գործերով, որպեսզի կարողանանք կանխատեսել նրանց հետագա խարդավանքները։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը և Թրամփը կարող են քննարկել Ուկրաինայի հարցով նախաձեռնություններըՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ) ՄԱԿ-ի առաքելությունը Իրանում ԱՄՆ-ի հարվածներում ռազմական հանցագործությունների հնարավոր նշաններ է հայտնաբերելՌուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել (տեսանյութ) Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին․ բացահայտումՉինաստանի ԱԳՆ-ը մեղադրել է Ճապոնիային պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու համար արհեստական ​​բանականություն օգտագործելու մեջԱռինջ-Գետարգել խաչմերուկում լուսացույցներ են գործարկվել․ գիշերը կաշխատեն դեղին թարթման ռեժիմովԱբովյանում 2 տղամարդ վեճի ժամանակ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուն․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել է ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու Թրամփի ցանկության մասինԱյսօր դատարանում կքննվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործըՌուսաստանի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ․ Չինաստանը, Հնդկաստանը և ԿԺԴՀ-ն կոշտ արձագանքում են (տեսանյութ) «Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ ԱյվազյանNYT. ԱՄՆ-ն կարող է համաձայնություններ կնքել Ռուսաստանի հետ մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտըՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Որոշ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին պետք է արգելել․ պատգամավորի առաջարկը DPA. Հարցված գերմանացիների գրեթե կեսը սպասում է, որ Մերցը կհրաժարական տա մինչև տարեվերջՀովակիմյանին գզելու բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան (տեսանյութ) Վարչապետն ասել է, որ մենք մշտապես պիտի լինենք ինքնակրթման պրոցեսի մեջ. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ) Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 18-ին Global Times. Լուսինը ռազմականացնելու ԱՄՆ փորձերը սպառնում են բոլոր երկրների անվտանգությանը«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասինԲյուրեղավանը նոր եկեղեցի կունենա․ այն կօծի Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՄերզը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՍկսում է ինձ հետ խաղեր տալ. Յուրի Խաչատուրովը մանրամասներ է պատմել իր ձերբակալությունից Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` փողոցում առկա ազդանշանն արգելող նշանի մասին (տեսանյութ) Վենեսուելան քննարկում է իր ոսկու պաշարները Նյու Յորք տեղափոխելու հարցը. FTՄեդվեդևը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելը «մոտեցնում է թշնամու նկատմամբ հաղթանակը»Վերջին 2 տարում անվանափոխված կուսակցություններին պետք է արգելել մասնակցել ընտրություններին. ՂազարյանԶինծառայողը կրակել է երեք ծառայակիցների վրա և ինքնասպան եղելՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է․ շնորհավորական ուղերձ՝ Արարատյան թեմիցNBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Պուտինը երկարաձգել է պարենային սահմանափակումները Nvidia-ի և OpenAI-ի գործադիր տնօրենները պլանավորում են մասնակցել Թրամփի և Սի Ծինփինի ընթրիքին Արարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների ձևավորման հիմքում դնելը ձիով քայլ էր․ Մարիա Կարապետյան (տեսանյութ) Ասանժը հրապարակել է երկու տարվա ընթացքում առաջին գրառումը Ձեր «հայրենասիրությունը նշանակում է ռուսասիրություն և թրքատյացություն». Հայկ ԿոնջորյանՔյաբաբների ու շալվարների համար դրսից մեծ գումարներ էին ուզում․ Արայիկ ՀարությունյանNBC News․ Ռուբիոն անձամբ խոչընդոտել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Սեպտեմբերի 18-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆույնիսկ ոզնուն է հատնի, որ սա քաղաքական բեսպրեդել է, որևէ իրավական գործընթաց չկա․ Խաչատրյան (տեսանյութ) ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Դատախազությունն ամեն օր սուտ է խոսում, սա Փաշինյանի քիմքին համապատասխան գործ է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) 300,000 ադրբեջանցիներն էլ ձեր ծոցագրպանում են պահած․ Դավոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Ձեր արշինով մեզ մի չափեք. Դավթյանը` ՔՊ-ին
Ամենադիտված