Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջ
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, վերացրել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը։ Նրա նկատմամբ կիրառված գրավը մնացել է անփոփոխ։
Պաշտպան Վահե Միսակյանը միջնորդել էր վերացնել բացակայելու արգելքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
Պաշտպանական կողմը նաև միջնորդել էր հնարավորություն տալ դատական նիստերն անցկացնել Ասլանյանի բացակայությամբ, մասնավորապես՝ ԱԺ նիստերի ժամանակ։
Հանրային մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանության կողմը հստակ փաստարկներ չի ներկայացրել, և գործուղումների անհրաժեշտության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները ենթադրությունների մակարդակում են։
Դատարանը, սակայն, որոշել է վերացնել Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը՝ անփոփոխ թողնելով գրավ խափանման միջոցը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)