«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախում
Քաղաքական
«Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը նույնպես արժանի է խաղաղության մրցանակին, և ես երախտապարտ եմ»․ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնման արարողության ժամանակ՝ գնահատանք հայտնելով Ադրբեջանի նախագահին։
Փաշինյանի խոսքը քննադատության է արժանացել։ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի հայտարարությանը՝ հիշեցնելով 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Արցախում։
Աբովյանը գրառման մեջ նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի դեմ, որից հետո տեղի է ունեցել Արցախի հայության զանգվածային տեղահանում։
Նշենք, որ Փաշինյանն իր ելույթում Ալիևին «հավասարապես արժանի» է համարել Հեսսեյան խաղաղության մրցանակին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը