24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է
Իրավունք
Ջերմուկի համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ագարակի 31-ամյա բնակիչը իրացման նպատակով Ջերմուկ է տեղափոխում կեղծ խմիչք և ծխախոտ։
Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 18։30-ի սահմաններում, տղամարդը Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ձերբակալվել է և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել Ջերմուկի բաժին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և տարբեր տեսակի ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը