«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել է
Իրավունք
Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն գտնվել է Մաշտոցի պողոտա 25 հասցեում, որտեղ ծանոթացել է երկու երիտասարդի հետ։
Ըստ Shamshyan.com-ի՝ երիտասարդներից մեկի հետ զրույցի ընթացքում Արման Պ.-ն սկսել է «սպորտային հնարքներ» կիրառել։ Այդ ընթացքում երիտասարդը, օգտվելով նրա անուշադրությունից, պարանոցից հանել և գողացել է ոսկյա շղթան ու ոսկյա խաչը։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը։ Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը