Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա
Իրավունք
Շենգավիթում ոստիկանները թմրամիջոցների ձեռքբերման, օգտագործման և իրացման հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 48-ամյա տղամարդու։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի փողոցներից մեկի մոտ հայտնաբերել և տղամարդուն իր վարած «Հոնգչի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են բաժին։ Բացատրական աշխատանքի ընթացքում նա հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանայի տեսակի թմրամիջոց, ինչպես նաև մարիխուանայի տեսակի թմրամիջոցով կաթուցիչներ, բյուրեղանման զանգվածով փաթեթ և այլ իրեր։
Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը