Թրամփը Վաշինգտոնում կառուցվող Հաղթական կամարը կվերածի ռազմական համալիրի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախատեսվող Հաղթական կամարը կծառայի նաև որպես ռազմական համալիր։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է ԱՄՆ զինված ուժերի խնդրանքով և ազգային անվտանգության նկատառումներով։
Թրամփի հայտարարության համաձայն՝ համալիրում նախատեսվում է մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր պահել և հնարավորություն ստեղծել դրանք արագ կիրառելու համար։ Կամարի տանիքին և հարակից հրապարակում նախատեսվում է նաև դիպուկահարների տեղակայում, ինչպես նաև զինամթերքի պաշարների պահեստավորում։
Նախագծով շուրջ 250 ֆուտ՝ 76 մետր բարձրությամբ Հաղթական կամարը նախատեսվում է կառուցել Արլինգթոնի ազգային գերեզմանատան մոտ՝ Memorial Circle-ում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու-երեք տարվա ընթացքում։
«Նման օբյեկտ աշխարհում ոչ մի տեղ չի լինի»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ կամարը, իր գնահատմամբ, պետք է դառնա Վաշինգտոնի կարևոր խորհրդանիշներից մեկը։
Նախագիծը դեռևս անցնում է հաստատման և իրավական գործընթացներով և վիճարկվել է նաև դատարանում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը