Լավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Անկախության օրվա կապակցությամբ։
«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության նախարարությունների միջև ակտիվ երկխոսություն, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին: Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ», - ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հեռագրում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը