Սևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»
ՔաղաքականՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Նա նշել է, որ 35 տարի առաջ հայ ժողովուրդը միասնաբար ընտրեց անկախությունը՝ հավատալով, որ ինքնիշխան պետականությունն ազգային ինքնության, անվտանգության և հարատևման երաշխիքն է։
Խաչատրյանը միաժամանակ քննադատել է իշխանությունների քաղաքականությունը՝ հայտարարելով, որ, իր գնահատմամբ, այսօր պետականության հիմքերը տատանվում են, իսկ իշխանությունները փորձում են հասարակությանը զրկել պատմական հիշողությունից, ինքնությունից և արժանապատվությունից։
«Մենք թույլ չենք տալու, որ մեր պետականության հիմնասյուները քանդվեն։ Հայաստանը եղել է, կա և մնալու է հայ ժողովրդի հավաքական կամքի ու արժանապատվության ամրոցը»,- գրել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է «միասին կանգնեցնել այս անվերջ թվացող աղետալի ընթացքը» և վերականգնել Հայաստանի արժանապատիվ վերելքը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը