«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
Իրավունք
Գլխավոր դատախազության բողոքը, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է. Վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 11-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և փոփոխվել:
Գլխավոր դատախազության հայցի հարուցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին»2008թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Աորոշմամբ, ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է 10000քմ մակերեսով հողամաս, որը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը