ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչել
Իրավունք
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը խախտել է վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ շփվելիս վիրավորական արտահայտություններ օգտագործելով։
ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումը, որի հիման վրա վարույթ էր հարուցվել համայնքի ղեկավարի նկատմամբ։ Հանձնաժողովը նաև պարզաբանումներ է ստացել Նիկողոսյանից և լրագրողից ու ուսումնասիրել դեպքի տեսանյութը։
Հանձնաժողովը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը լրագրողների հետ շփվելիս պարտավոր է հարգել նրանց իրավունքները, չխոչընդոտել նրանց օրինական գործունեությանը և մասնագիտական աշխատանքին։
ԿԿՀ-ի գնահատմամբ՝ լրագրողի հարցը վիրավորական բնույթ չի ունեցել, մինչդեռ համայնքապետի պատասխանը կրել է վիրավորական բնույթ և համաչափ չի եղել լրագրողի մասնագիտական գործունեությանը։
Հանձնաժողովը եզրակացրել է, որ Քաջայր Նիկողոսյանի կողմից առկա է վարքագծի կանոնների խախտում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը