Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին
Քաղաքական
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ ստացել է հաստատում՝ ամերիկյան զինվորականների նոր ռոտացիան արդեն ուղևորվում է Լիտվա։ Նա այդ որոշման համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին։ Տեղեկությունը հաստատում է նաև Reuters-ը։
Նաուսեդայի խոսքով՝ ամերիկյան զորքերի ներկայությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Լիտվայի, այնպես էլ ամբողջ Բալթյան տարածաշրջանի անվտանգության համար։ ԱՄՆ-ն Լիտվայում ռոտացիոն սկզբունքով զինվորական ստորաբաժանումներ է տեղակայում 2019 թվականից։
Ավելի վաղ Լիտվայի իշխանությունները հայտարարել էին, որ սպասում են Վաշինգտոնի վերջնական որոշմանը նոր ռոտացիայի վերաբերյալ։ Սեպտեմբերի 22-ին Նաուսեդան արդեն հայտնել է, որ նոր ստորաբաժանումների ուղարկման հաստատումը ստացվել է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը