Պետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան
Քաղաքական
Այսօրվա դրությամբ Հայաստանում բարձրացվել է պետական ոլորտի շուրջ 20,000 աշխատակցի աշխատավարձ։ Սեպտեմբերի 22-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
Այսպիսով, ինչպես նշել է պատգամավորը, աշխատավարձերը բարձրացվել են ոչ միայն պատգամավորների ու նախարարների, այլև հենց պետական ոլորտի շարքային աշխատողների համար։
Աշխատավարձերի բարձրացումը նա, մասնավորապես, հիմնավորել և արդարացրել է մասնավոր ոլորտից որակյալ մասնագետներ ներգրավելու և եղած կադրերին պահպանելու անհրաժեշտությամբ։ Խորհրդարանականը նաև պարզաբանել է, որ շարքային աշխատակիցների աշխատավարձերի աճը չի կարող չանդրադառնալ նրանց ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վրա։
«Փոխնախարարի աշխատավարձը չի կարող ավելի բարձր լինել, քան բուն նախարարինը։ Սրանից ելնելով՝ որոշվեց վերանայել նաև նախարարների աշխատավարձերը»,- պարզաբանել է Չախոյանը։
Նույն սկզբունքը, ինչպես նշել է պատգամավորը, վերաբերում է նաև պատգամավորներին։
«Փոխնախարարի աշխատավարձը, գործակիցների առումով, չի կարող ավելի բարձր լինել, քան պատգամավորի աշխատավարձը»,- հավելել է իշխանության ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը