Դավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները
Իրավունք
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դավթաշենի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողել։
Դավթաշենի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը