12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան
Իրավունք
Սյունիքի մարզի դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող 12,13824 հա ընդհանուր մակերեսով 9 հողամասերի օտարման գործարքները վիճարկելու նպատակով։
Դատախազության ուսումնասիրությամբ՝ 2017 թվականին ավագանու որոշումներով այդ հողամասերն օտարվել են։ Դրանց վերաբերյալ ձևական աճուրդ-վաճառքների փաստով հարուցված քրեական գործը, որն առնչվում է 11 մեղադրյալի, այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Քրեական գործին զուգահեռ՝ 2026 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին դատախազը ներկայացրել է պետշահերի պաշտպանության 5 հայցադիմում՝ 9 հողամասերի աճուրդները որպես շինծու գործարքներ ճանաչելու և դրանց անվավերության հետևանքները կիրառելու պահանջով։
Եթե դատարանը բավարարի հայցերը, հողամասերի նկատմամբ կկիրառվեն գործարքների անվավերության հետևանքները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը