«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
Իրավունք
Սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ըստ Shamshyan.com-ի՝ վիճաբանությունը սկսվել է ռեստորանում տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ և վերածվել փոխադարձ հարվածների։ Միջադեպի հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը։
Համայնքային ոստիկանները միջադեպի մասնակիցների մի մասին հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին։ Բաժին են հրավիրվել նաև ռեստորանի մի քանի աշխատակիցներ, որոնք կատարվածի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացրել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասնակիցներ Գոռ Հ․-ն, Գոռ Խ․-ն, Սևան Խ․-ն և Ռաֆայել Հ․-ն դատարանի որոշմամբ վերցվել են տնային կալանքի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը