«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերին
Քաղաքական
Ոռոգման համակարգերի բարելավումից մինչև մշակութային ժառանգության պահպանում, հասանելի համայնքային սոցիալական խնամքի ծառայություններից մինչև բնապահպանական կրթություն․ ԹիմԵվրոպայի այցի առաջին օրը Սյունիքում ի ցույց է դրել, թե ինչպես են տարբեր ներդրումները ծառայում մեկ ընդհանուր նպատակի՝ ստեղծելու նոր հնարավորություններ և բարելավելու կյանքի որակը ողջ մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։
«Սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելեցին Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը