Աշխեն Ալեքսանյանի՝ պետական դավաճանության գործով քննությունը վերսկսվել է
Իրավունք
Հայաստանի ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ քննությունը վերսկսվել է։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Այս տարվա գարնանը նրա արարքը վերաորակվել էր՝ պետական դավաճանության հոդվածից վերածվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու վերաբերյալ հոդվածի։
Սակայն սեպտեմբերի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը և գործն ուղարկել նոր քննության՝ իրավասու առաջին ատյանի դատարան։
Ըստ մեղադրանքի՝ Աշխեն Ալեքսանյանը դրամական վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել տվյալներ, որոնք սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և արտաքին անվտանգությանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը