ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ին կոչ է արել չչափազանցնել Ռուսաստանի սպառնալիքը
ԱՄՆ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կոչ է արել չչափազանցնել Ռուսաստանի կողմից դաշինքի անդամ երկրներին սպառնացող վտանգը։ Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ հակամարտության ուղղությամբ շարժվելը ոչ մեկի շահերից չի բխում։ Հարցերից մեկը, որի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, ցանկացած հիբրիդային գործողության նկատմամբ չափազանցված արձագանքն է»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Ուիթաքերի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հաճախակի դարձած դեպքերը պատահական բնույթ են կրում և պայմանավորված են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աշխատանքով։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան Եվրոպայի հետ հակամարտության որևէ պատճառ չունի։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա վիճելի հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը