ՊԵԿ-ը զգուշացնում է․ առանց լիցենզիայի խաղային գործունեության անվանումներ օգտագործելու համար կտուգանեն
Իրավունք
2027 թվականի փետրվարի 8-ից ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որով սահմանափակվում է օրենքով սահմանված խաղային գործունեության անվանումների օգտագործումը։
Մասնավորապես, համապատասխան լիցենզիա չունեցող անձանց արգելվելու է կազմակերպության կամ ֆիրմային անվանման, ապրանքային նշանի, կայքի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ», «խաղատուն», «խաղասրահ», «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն», «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։
ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ այդ անվանումների օգտագործումից։
Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ օրենքի պահանջի յուրաքանչյուր խախտման համար նախատեսվում է 500 հազար դրամ տուգանք։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը