Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից
ԿԺԴՀ-ն մտադիր չէ հրաժարվել իր միջուկային զենքից՝ անկախ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դիրքորոշումից։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հույը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքները։
«Որպես ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար՝ ես ամենախիստ կերպով վերահաստատում եմ մեր երկրի անսասան հանձնառությունը միջուկային զենք ունենալու հարցում, որը կմնա անփոփոխ և անշրջելի ցանկացած հանգամանքներում», – ասվում է KCNA-ի կողմից տարածված հայտարարության մեջ։
Չո Սոն Հույը նշել է, որ Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը վերահաստատել են իրենց հանձնառությունը ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Նա ասել է, որ սա ցույց է տալիս երեք երկրների շարունակական մոտեցումը Փհենյանի նկատմամբ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը