Օբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումը
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին արգելելու մուտքը Սպիտակ տուն։ Մասաչուսեթսի Սալեմի պետական համալսարանում պատմաբան Դորիս Քիրնս Գուդվինի հետ զրույցում Օբաման հայտարարել է, որ նման քայլն իր համար անակնկալ չէր, սակայն մամուլի ազատության հարցը չպետք է կուսակցական տարաձայնությունների առարկա դառնա։
Օբամայի խոսքով՝ իշխանությունները չեն կարող լրատվամիջոցներին խտրական վերաբերմունքի ենթարկել կամ սահմանափակել նրանց աշխատանքը միայն այն պատճառով, որ դժգոհ են իրենց հասցեին հնչող քննադատությունից։ Նա մամուլի ազատությունն անվանել է ժողովրդավարության հիմնարար սկզբունք՝ ընդգծելով նաև ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ ամրագրված խոսքի և մամուլի ազատության երաշխիքները։
Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների՝ Սպիտակ տուն մուտքն արգելելու մասին՝ այդ լրատվամիջոցներին մեղադրելով կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Սպիտակ տունը, իր հերթին, պնդել է, որ մամուլի ազատությունը լրատվամիջոցներին Սպիտակ տուն մուտք գործելու անվերապահ իրավունք չի տալիս։
Երեք լրատվամիջոցները դատարան էին դիմել՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն։ Սեպտեմբերի 24-ին դաշնային դատավորը կարգադրել է ժամանակավորապես վերականգնել նրանց մուտքը՝ նշելով, որ սահմանափակումը, ամենայն հավանականությամբ, հակասահմանադրական է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը