«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները 

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին

Քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ բոլոր տեղերում էլ դասական քաղաքական պայքարի մասին խոսելը դժվար է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ընտրությունները նախատեսված են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։

Ամենաուշագրավ պատկերն արձանագրվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։ Հատկանշական է, որ Թումանյանը 2021 թվականին համայնքի ղեկավար էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ նույն համայնքում հանդես է գալիս արդեն ՔՊ-ի ցուցակով։

Այս պայմաններում սեպտեմբերի 27-ի քվեարկության հիմնական ինտրիգը ոչ այնքան այն է, թե որ քաղաքական ուժը կստանա իշխանությունը, որքան այն, թե ինչպիսի կազմ կունենա հաջորդ ավագանին։

Լոռու մարզի Լերմոնտովոյում իրավիճակն առավել ուշագրավ է։ Այստեղ սեպտեմբերի 27-ին համայնքի ղեկավարի ընտրություն է նախատեսված, սակայն առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։

Չախալյանը համայնքը ղեկավարում է դեռևս 1997 թվականից։ Այսինքն՝ սեպտեմբերի 27-ի ընտրության արդյունքում, եթե ստանա անհրաժեշտ ձայները, նա կարող է շարունակել պաշտոնավարել արդեն մոտ երեք տասնամյակ։

Այս համայնքում ևս ընտրական պայքարի դասական պատկերը բացակայում է․ ընտրողը համայնքապետի պաշտոնի համար թեկնածուների միջև ընտրություն չի կատարելու, քանի որ քվեաթերթիկում միայն մեկ անուն է։

Արմավիրի մարզի Ֆերիկում սեպտեմբերի 27-ին ընտրելու են ավագանու անդամների։ Ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, որոնցից ընտրվելու են 5-ը։ Համայնքի ղեկավար՝ Ռուստամ Հասանյանը։

Ֆերիկի գործող համայնքապետը Ռուստամ Հասանյանն է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր նաև 2015 թվականի ընտրությունների արդյունքում, իսկ 2024 թվականին ԿԸՀ պաշտոնական տվյալներով կրկին ընտրվել է համայնքի ղեկավար։

Այսպիսով, այստեղ նույնպես ընտրության հիմնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև չէ, այլ ավագանու հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների միջև։

Կոտայքի մարզի Արզնիում պատկերը փոքր-ինչ այլ է։ Այստեղ ավագանու ինը մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։ Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ թեկնածուների թվում կան եզդիներ, ասորիներ և հայեր, և նրանք ինքնաառաջադրվել են՝ ոչ թե կուսակցությունների ցուցակներով։

Արզնիում գործող համայնքապետը Ֆելիքս Միրզոևն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Նախորդ ընտրություններում Միրզոևը՝ որպես ինքնառաջադրված թեկնածու, հաղթել էր ՔՊ-ի առաջադրած Ալեքսանդր Միրզոևին՝ 372 ձայնով՝ 292-ի դիմաց։

Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Արզնիում սեպտեմբերի 27-ի ընտրությունները չեն տեղավորվում այն պատկերում, թե փոքր համայնքներում իշխանության թեկնածուները մրցակից չունեն։ Այստեղ առնվազն ավագանու մակարդակում մրցակցությունը բավականին տեսանելի է։

Այսպիսով, սեպտեմբերի 27-ի ընտրական պատկերը երեք մարզերում բավական տարբեր է։

Թումանյանում՝ ՔՊ-ն միակ առաջադրված քաղաքական ուժն է։

Լերմոնտովոյում՝ համայնքապետի միակ թեկնածուն գործող ղեկավար Էդիկ Չախալյանն է։

Ֆերիկում՝ ավագանու 5 տեղի համար պայքարում է 6 ինքնաառաջադրված թեկնածու։

Արզնիում՝ 9 ավագանու տեղի համար առաջադրվել է 17 թեկնածու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց
Ամենադիտված