Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. Մելիքյան Մոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն Աշոտյան #ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ին Քննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ) Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում անդրադարձել է TRIPP նախագծի իրագործմանը, Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին, խորհրդարանական ընտրություններին և Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններին։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասի համար։

 

«Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, ինչին նախագահ Թրամփը երկու օր առաջ հղում արեց այս ամբիոնից։ Այո, ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության»,- ասել է Փաշինյանը։

 

Վարչապետի խոսքով՝ Թրամփի անձնական ներկայությունն արդեն գործնական և խորհրդանշական արտահայտություններ ունի նաև գետնի վրա։

 

«TRIPP նախագծի իրագործումը շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված՝ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»,- նշել է Փաշինյանը։

 

Նա հայտնել է, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարություններն այժմ աշխատում են TRIPP Development Company ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

 

«Ըստ այդմ՝ սկզբնական շրջանում Հայաստանը 26% բաժնեմաս կունենա Development Company-ում, իսկ Միացյալ Նահանգները՝ 74%։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50-րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49%՝ առանց լրացուցիչ ներդրման»,- ասել է վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ TRIPP նախագծի գործնական դրսևորումներից մեկը կլինի 2025 թվականի օգոստոսի 8-ին իր և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված ու ԱՄՆ նախագահի կողմից որպես վկա ստորագրված խաղաղության հռչակագրի երրորդ կետի իրագործումը։

 

«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

 

TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ»,- նշել է Փաշինյանը։

 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, և Հայաստանը ներկայում Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունի Ադրբեջանի հետ։

 

«TRIPP նախագծի իրագործումը Հայաստան-Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետև Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով»,- ասել է վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանը կվերականգնի Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած, իսկ հետագայում ավերված երկաթուղային հատվածները։

 

«Իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն, բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ՝ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը»,- նշել է Փաշինյանը։

 

Վարչապետը հավելել է, որ TRIPP նախագծի հետ միասին դա կարող է դառնալ միջազգային լոգիստիկայի ոլորտում վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը։

 

«Այսպիսով երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև։ Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև»,- ասել է վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, թե TRIPP նախագծի իրագործումն ինչու և ինչպես է մեծ օգուտներ խոստանում տարածաշրջանի բոլոր երկրներին։

 

«Այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Շուրջ 35-ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արևելքից արևմուտք՝ երկաթուղուց բացի, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը։ Եվ սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ»,- նշել է Փաշինյանը։

 

Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը

 

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո տարածաշրջանում լավատեսության հիմք է ձևավորվել։

 

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն այդ լավատեսությունը վերահաստատել են 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնց մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկել է «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։

 

Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններն անցել են «առանձնահատուկ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում»։

 

«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։ Բայց վերջին տարիների մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումները արդարացրեցին իրենց։ Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։

 

Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ»,- հավելել է Փաշինյանը։

 

 

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռ լուծման կարիք ունեցող հարցերին՝ նշելով մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ կողմերը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

 

 

«Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ականազերծման հարցերում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- ասել է վարչապետը։

 

 

Փաշինյանի խոսքով՝ հոռետեսություն սնուցող մյուս պատճառը Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն նաև պաշտոնական մակարդակում, ժամանակ առ ժամանակ կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։

 

 

«Կարծում եմ՝ մենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։ Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելը ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է նաև, որ արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։ Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։ Մեր խնդիրը, սակայն, այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման վրա»,- հավելել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հենց այս խոսույթն են Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրել և նախաստորագրել երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը4

 

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի որդեգրած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը բխում է բազմաբևեռության տրամաբանությունից։

 

«Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության հետ»,- ասել է նա։

 

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններին՝ նշելով, որ այդ օրը Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը։

 

«Սա Հայաստան-Եվրոպական միություն նոր որակի հարաբերությունների հերթական դրսևորումն է»,- նշել է վարչապետը։

 

 

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Փաշինյանը հայտարարել է, որ դրանք տրանսֆորմացիայի փուլում են։

 

 

«Սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ամբողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Փաշինյանը։

 

Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել իր հարաբերությունները գործընկերների հետ՝ ընդգծելով նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների բարձր դինամիկան։

 

«Չեմ կարող նաև չընդգծել, որ մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը»,- ասել է վարչապետը։

 

Փաշինյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին։

 

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։ Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրը այս ամբիոնից ասած խոսքերը այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեր մյուս երկու հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն, և մեր բարեդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ»,- ասել է Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ տարածաշրջանի կայունության և զարգացման գործում Հայաստանի ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը։

 

Հայաստանը կհյուրընկալի COP17-ը

 

Ելույթի ավարտին Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

 

«Բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու Հայաստանի և կենսաբազմազանության միջազգային օրակարգի համար այդ կարևորագույն միջոցառմանը»,- ասել է վարչապետը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սինհուա. Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են Ուկրաինան և Մերձավոր ԱրևելքըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Euractiv. ԵՄ 12 երկիր դեմ է Ֆրանսիայի կողմից պաշտպանական ծրագրերի իրականացմանըԻնչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. ՄելիքյանՄոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն ԱշոտյանԻսպանիայի և Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու Սեուտայում ստեղծված իրավիճակը#ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ինՔննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետԹրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահըՆիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանինԱնհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Ամենադիտված