Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով
ԱՄՆ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա կնոջ՝ Փեն Լիյուանի՝ Սպիտակ տանը ընդունելության ժամանակ Վաշինգտոնում բողոքի ակցիաներ են անցկացվել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան դիմաց գտնվող Լաֆայեթ հրապարակում, իսկ նրանց վանկարկումները որոշ պահերի լսելի են եղել նաև պետական ընթրիքի ընթացքում։
Ակցիային մասնակցել են տիբեթյան, ույղուրական, հոնկոնգյան և չինական ժողովրդավարական շարժումների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ֆալուն Գոնգ» շարժման աջակիցներ։ Նրանք, մասնավորապես, վանկարկել են «Ազատություն Հոնկոնգին», «Սի Ծինփին, դու այստեղ ցանկալի չես» և պահանջել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։
Բողոքի ակցիան անցկացվել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ պետական այցի շրջանակում։ Սպիտակ տանը Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների բանակցությունների օրակարգում են եղել առևտրային հարաբերությունները, արհեստական բանականությունը, մտավոր սեփականության հարցերը և հազվագյուտ հողային մետաղների մատակարարումները։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը