Դատարանը ժամանակավորապես չեղարկել է Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումը
ԱՄՆ
ԱՄՆ դաշնային դատարանը պարտավորեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների՝ Սպիտակ տուն մուտք գործելու իրավունքը։ Դատավոր Թիմոթի Քելլիի որոշումից մոտ 10 ժամ անց երեք լրատվամիջոցների լրագրողները վերադարձել են Սպիտակ տուն։ Որոշումը ժամանակավոր է և գործում է 14 օր՝ մինչև հոկտեմբերի 8-ը։
Դատավորը եզրակացրել է, որ լրագրողների հավատարմագրերը չեղարկվել են առանց սահմանադրությամբ պահանջվող պատշաճ ընթացակարգի։ Նա նաև կասկածի տակ է դրել վարչակազմի այն հիմնավորումը, թե լրատվամիջոցների գործունեությունը կարող էր վտանգել ազգային անվտանգությունը։ Քելլին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թրամփն ի սկզբանե արգելքը բացատրել էր այդ լրատվամիջոցների՝ իր կարծիքով «կեղծ» և բացասական լուսաբանմամբ, այլ ոչ թե անվտանգության նկատառումներով։
Այժմ դատարանը պետք է որոշի՝ արդյոք սահմանափակել Թրամփի վարչակազմի գործողությունները ավելի երկարաժամկետ կարգադրությամբ, քանի դեռ գործի քննությունը շարունակվում է։ Միաժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է վիճարկել Սպիտակ տան լրագրողների մուտքի վերաբերյալ շուրջ 50 տարի գործող դատական նախադեպը։ Գործը հետագայում կարող է հասնել վերաքննիչ դատարան, իսկ հնարավոր է՝ նաև ԱՄՆ Գերագույն դատարան։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը