«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է
Իրավունք
Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել «օրենքով գողեր» «Զապ»-ի՝ Անդրանիկ Սողոյանի և «Օշականցի Գևորիկի»՝ Գևորգ Մելիքյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ։ Նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուս երկուսին՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երկու անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ երրորդի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։
Նշվում է, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունն արդեն մուտքագրվել է դատարան, սակայն այս պահի դրությամբ դատարանը դեռ չի քննել նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ «Զապ»-ը և «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են սեպտեմբերի 22-ին, և շուտով լրանում է նրանց ձերբակալման 72-ժամյա ժամկետը։ Միջնորդությունը պետք է քննվի այդ ժամկետի ընթացքում։
Հիշեցնենք՝ ըստ ՆԳՆ-ի՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա, այսպես կոչված «օրենքով գողը», տեղեկանալով, որ իր նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, դիմել է Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Ըստ ՆԳՆ-ի՝ սեպտեմբերի 21-ի գիշերը Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց միջև։ Կողմերը միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։ Դրանից հետո նախկին փեսան ևս մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը