Հրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերել
Իրավունք
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հրազդանի բնակիչներից մեկը՝ հայտնելով, որ զենք-զինամթերք է թողել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու հարակից ջերմոցների մոտ։
Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և այլ զինամթերք։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը