Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ
Իրավունք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ։ Նրանց թվում են Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետը և ևս մեկ պաշտոնատար անձ։
Նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները իրավապահները դեռևս չեն հրապարակել։
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել կաշառքի գործի շրջանակում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը