Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց
Իրավունք
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 24-ին մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։
Խաչատրյանի փաստաբանները ՄԻԵԴ-ից խնդրել էին պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը վերացնել նրա նկատմամբ ընտրված կալանքը, չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությունը, վերացնել բացակայելու արգելքը և թույլատրել բուժման նպատակով մեկնել Գերմանիա։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը նախ հաղորդակցել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։
Կողմերի պատասխանները ստանալուց հետո Դատարանը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Խաչատրյանի պահանջը՝ նշելով, որ Կանոնների 39-րդ կանոնի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը