Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետ
Հասարակություն
Կարմիր մսի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման բարձր ռիսկի հետ։ Այս մասին վկայում են Եվրոպական դիաբետի ուսումնասիրման ասոցիացիայի (EASD) տարեկան համաժողովում ներկայացված հետազոտության արդյունքները։
Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 90 հազար չափահասների տվյալներ։ Ավելի քան յոթ տարվա ընթացքում նրանցից 966-ի մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետ։
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել Neu5Gc կոչվող շաքարային մոլեկուլին, որը պարունակվում է կարմիր մսում, հատկապես՝ տավարի և գառան մսում։ Մարդու օրգանիզմն ինքնուրույն չի արտադրում այդ մոլեկուլը, և գիտնականները ենթադրում են, որ սննդի միջոցով դրա ընդունումը կարող է նպաստել քրոնիկ բորբոքային գործընթացներին։
Կարմիր մսից Neu5Gc-ի ամենամեծ քանակն ընդունած մարդկանց մոտ դիաբետի զարգացման ռիսկը 63%-ով բարձր է եղել՝ ամենաքիչ օգտագործածների համեմատ։
Միևնույն ժամանակ հետազոտության հեղինակները շեշտում են, որ ուսումնասիրությունը դիտողական բնույթ է կրել, ուստի արդյունքները չեն ապացուցում, որ կարմիր միսն անմիջականորեն առաջացնում է շաքարային դիաբետ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը