Լուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել
Քաղաքական
Բելառուսում բերքահավաքը դեռ ավարտից հեռու է. նախատեսված աշխատանքների միայն մոտ կեսն է կատարվել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։
Տեղական իշխանությունների ղեկավարների նշանակումները համաձայնեցնելիս Լուկաշենկոն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռ մեծ ծավալի աշխատանք կա։ «Մի՛ թուլացեք, անհրաժեշտ է մոբիլիզացիա, այն էլ՝ շատ լուրջ»,– ասել է նա՝ կոչ անելով համախմբել ուժերը բերքահավաքն արագացնելու համար։
Ավելի վաղ Լուկաշենկոն մտահոգություն էր հայտնել կարտոֆիլի բերքի համար։ Նրա խոսքով՝ հորդառատ անձրևների հետևանքով բարձր խոնավությունը կարող է նպաստել սնկային հիվանդության տարածմանը և վնասել բերքը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը