ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին
Իսրայելի զինվորականները հայտարարել են Գազա քաղաքում Շադի Աբու Խասիրայի ոչնչացման մասին: Վերջինիս անվանում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ֆինանսավորմանն առնչվող տարադրամի փոխանակման կետերի ցանցի ղեկավար։ Դրա մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ Աբու Խասիրան ղեկավարում էր Geneva փոխանակման կետերի ցանցը, որի միջոցով ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին փոխանցվել են տասնյակ միլիոնավոր շեկելներ՝ արտարժույթով։ Բացի դրանից, նա զբաղվում էր առևտրային գործունեությամբ Գազայի հատվածում և ղեկավարում էր Gardena Professional ընկերությունը, որը, ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ը, օգտագործվում էր դրամական փոխանցումների համար։
Իսրայելական բանակում հայտարարել են, որ ստացված միջոցներն ուղղվում էին զինյալների ֆինանսավորմանը, ռազմական ենթակառուցվածքի վերականգնմանը և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ հարձակումների նախապատրաստմանը։
Մամուլի ծառայության պնդմամբ՝ վերջին շրջանում Աբու Խասիրան զբաղվում էր նաև իսրայելցի զինծառայողների և խաղաղ բնակիչների վրա հարձակումների կազմակերպմամբ և մասնակցում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ներուժի վերականգնմանը։
ՑԱԽԱԼ-ում հայտնել են, որ նրա դեմ հարվածը հասցվել է օդից՝ Գազա քաղաքի շրջանում։ Բանակում նշել են, որ գործողությունից առաջ ձեռնարկվել են միջոցներ՝ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը