Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ Հազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը «Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ «Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգ Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են 

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

Քաղաքական

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա դիտարկումը


Սեպտեմբերի 27-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը շրջիկ դիտորդական խմբերով հետևել է Թումանյան համայնքի ավագանու համամասնական ընտրությունների, ինչպես նաև Ֆերիկ, Լերմոնտովո և Արզնի համայնքների ղեկավարների և ավագանու անդամների մեծամասնական ընտրությունների քվեարկության ընթացքին։
Առաքելության դիտորդները շրջիկ ձևաչափով այցելել են ընդհանուր առմամբ 12 ընտրական տեղամաս՝ յուրաքանչյուրում որոշակի ժամանակահատվածում հետևելով քվեարկության ընթացքին, տեղամասի և հարակից տարածքի իրավիճակին, այնուհետև շարունակելով դիտարկումը հաջորդ ընտրական տեղամասում։ Հետևաբար, ստորև ներկայացված դեպքերը վերաբերում են դիտորդների՝ տվյալ տեղամասերում գտնվելու ժամանակահատվածներին։

Ընդհանուր առմամբ, դիտարկված տեղամասերում քվեարկությունն անցել է հանգիստ և կազմակերպված մթնոլորտում։ Միաժամանակ առանձին ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում արձանագրվել են տեղային բնույթի խնդիրներ և ընթացակարգային խախտումներ, որոնք հիմնականում չեն ազդել քվեարկության ընդհանուր ընթացքի վրա։
Դիտարկման ընթացքում արձանագրվել են, մասնավորապես, հետևյալ խնդիրները․

Մարդկանց կուտակումներ
Թիվ 24/1՝ Թումանյանի և 24/2՝ Դսեղի ընտրական տեղամասերի հարակից տարածքներում դիտորդներն արձանագրել են մարդկանց կուտակումներ։

Կողմնակի անձանց ներկայություն
Թիվ 24/7՝ Ահնիձորի ընտրական տեղամասում միաժամանակ գտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների երկու վստահված անձ։ Դիտորդների կողմից ՏԸՀ նախագահին այդ հանգամանքի մասին տեղեկացնելուց հետո վստահված անձանցից մեկը դուրս է հրավիրվել ընտրական տեղամասից։

Դիտորդների իրավունքների իրականացման հետ կապված խնդիրներ
Թիվ 24 ԸԸՀ-ի սպասարկման տարածքի մի շարք ընտրական տեղամասերում դիտորդներին պարբերաբար չի թույլատրվել ամբողջությամբ լուսանկարել ՏԸՀ գրանցամատյանի՝ այլ անձի օգնությամբ քվեարկության վերաբերյալ գրառումներ պարունակող էջը։

Քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիր
Արզնի համայնքի թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։
Քվեաթերթիկում թեկնածուների սահմանված հերթականության պայմաններում տեսանելի հատվածները կարող են հնարավորություն տալ նույնականացնելու առնվազն վերջին թեկնածուներին և, կախված քվեաթերթիկի դիրքից ու կատարված նշման տեսանելիությունից, պարզելու կամ բացառելու նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։ Այս խնդրի վերաբերյալ «Ականատես»-ը հրապարակել է առանձին հայտարարություն։

Դիտորդական առաքելությունը շարունակում է ստացված տվյալների, միջադեպերի և դրանց վերաբերյալ փաստական նյութերի ուսումնասիրությունը։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան
Ամենադիտված