Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ
Քաղաքական
Ռուսաստանի իշխանությունները պատրաստում են դիզելային վառելիք արտադրողների համար արտահանման արգելքը ևս մեկ ամսով՝ մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգելու փաստաթուղթ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ոլորտի աղբյուրը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներկայում համաձայնեցման փուլում է։
Արտադրողների համար գործող արգելքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Դիզելային վառելիք չարտադրող ընկերությունների համար արտահանման արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը