515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) 515 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների աճուրդները։
Դատախազությունը հայց էր ներկայացրել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդները և կիրառել անվավերության հետևանքները։
Դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով անվավեր են ճանաչվել ընդհանուր 515 հա մակերեսով և 37 մլն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը