Գյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտե
Իրավունք
Գյումրիում ոստիկանները հայտնաբերել են շան ձագին դաժանաբար ծեծելու մեջ կասկածվող տղամարդուն։ Դեպքը տեղի է ունեցել 8-րդ զինվորական թաղամասում։
Սեպտեմբերի 17-ին գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ թաղամասում գործող շաուրմայի կետի խոհարարը դաժանաբար ծեծի է ենթարկել շան ձագին։ Ըստ հրապարակման՝ կենդանին փորձել է փախչել, սակայն տղամարդը թույլ չի տվել և շարունակել է հարվածել նրան։
Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գրառումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելուց հետո ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ և հայտնաբերել դեպքի մեջ ներգրավված տղամարդուն։
Նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը