Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուց
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտարարել է, որ հրաժարվել է Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց։
Դավթյանի խոսքով՝ ինքը հրաժարվել է Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից, քանի որ վեհաժողովների ընթացակարգին ծանոթ է և նման քննարկումը նպատակահարմար չի համարել։ Դրանից հետո, նրա պնդմամբ, հանվել է իր ելույթը։
Պատգամավորը նշել է, որ Ռուբեն Ռուբինյանը իր խմբակցության ղեկավարը չէ և, իր գնահատմամբ, ԱԺ կանոնակարգով կամ քաղաքական իմաստով լիազորություն չունի իր ելույթը հանելու վերաբերյալ։
Դավթյանը նաև նշել է, որ նման քննարկումների համար Ազգային ժողովում առկա են այլ սենյակներ և հավելել, որ հրաժարվել է վեհաժողովին մասնակցելուց։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը