Դատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքին
Իրավունք
Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 11 միլիոն դրամ։
Դատախազությունից հայտնում են, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող է ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։ Միևնույն ժամանակ, մրցույթի երկրորդ մասնակից Ա.Խ.-ն փաստացի չի մասնակցել մրցույթին։
Քրեական վարույթի նյութերը Կոտայքի մարզի դատախազություն են ստացվել՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։ Ուսումնասիրության արդյունքում դատախազությունը արձանագրել է, որ Շ.Ս.-ին մրցույթի հաղթող ճանաչելը տեղի է ունեցել օրենքի էական խախտմամբ։
Դատախազությունը Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր է ներկայացրել վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Միջնորդագրի հիման վրա պայմանագիրը լուծվել է, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 16-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Զովունիում գտնվող 643 քմ հողատարածքը վերադարձվել է Նաիրի համայնքի տիրապետմանը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը