Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ
Իրավունք
Գլխավոր դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն և շուրջ 66 մլն դրամ։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։
Ըստ դատախազության՝ պահանջվում է բռնագանձել 12 անշարժ գույք, որոնցից 5-ը գտնվում են Երևանում, 7-ը՝ Արմավիրի մարզում, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոց և մեկ իրավաբանական անձում մասնակցություն։
Բացի այդ, պահանջվում է որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ բռնագանձել 65 միլիոն 896 հազար դրամ։
Ալիկ Գևորգյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ինչպես նաև եղել է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը