ՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին
Իրավունք
Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Facebook-ում ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակում կատարելու գործով։
ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2025 թվականի հունվարի 8-ին Վ. Ս.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իր ֆեյսբուքյան էջում կատարել է նման բովանդակությամբ հրապարակում։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ հրապարակումը պարունակում է ատելության դրսևորումներ։
Սեպտեմբերի 29-ին հսկող դատախազի որոշմամբ Վ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Նշված հոդվածը վերաբերում է ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն՝ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է։

















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը