Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել
Իրավունք
Դատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա փոխանցմամբ՝ Սահակյանին նաև արգելվել է գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։ Բացառություն կարող են կազմել միայն մասնագիտական բնույթի գրառումները՝ հաշվի առնելով Սահակյանի գործունեությունը։
Հիշեցնենք, որ Վահրամ Սահակյանի գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին։ Դատական նիստը նշանակվել էր սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ին, Երևանի Շենգավիթի դատարանում։ Այս մասին ևս հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ատելություն պարունակող ֆեյսբուքյան գրառում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր թատերագետ, կինոռեժիսոր Վահրամ Սահակյանը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը