Օրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամ
Իրավունք
Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը։
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի օգոստոսի 24-ին Ա.Ա.-ն հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 690 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման մրցույթում։ Միաժամանակ պարզվել էր, որ մրցույթի երկրորդ մասնակից Ս.Խ.-ն փաստացի չի մասնակցել մրցույթին։
Կոտայքի մարզի դատախազությունն ուսումնասիրության արդյունքում արձանագրել էր, որ մրցույթում Ա.Ա.-ի հաղթող ճանաչվելը տեղի է ունեցել օրենքի էական խախտմամբ և Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։
Միջնորդագրի հիման վրա պայմանագիրը լուծվել է։
Սեպտեմբերի 24-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում 690 քմ մակերեսով հողատարածքը, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ, վերադարձվել է Նաիրի համայնքի տիրապետմանը։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)