Նախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն
Իրավունք
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ։
Դատախազության փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքում կազմվել է նախնական ամփոփագիր, իսկ համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Azdarar.am պաշտոնական կայքում։
Միքայել Մինասյանը հրավիրվել է Դատախազություն՝ ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։ Ներկայանալու վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է։
Նրա գույքի ուսումնասիրության շրջանակում Դատախազությունից ծանուցագրեր են ստացել նաև Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված 10 անձ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը