«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասին
Քաղաքական
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը անդրադարձել է եղբոր՝ Տիգրան Համբարձումյանի «Opel» մակնիշի ավտոմեքենան պետությանը տարեկան 2 մլն դրամով վարձակալության տրամադրելու թեմային։
Համբարձումյանի խոսքով՝ մեքենայի վարձակալության համար մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է իր եղբայրը։ Նա նշել է, որ տարեկան 2 մլն դրամը ամսական շուրջ 150 հազար դրամ է կազմում, իսկ օրական՝ մոտ 5000 դրամ։
«Եթե որևէ մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա, թող տան։ Բոլորի համար մրցույթը բաց է եղել»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ եղբայրը մեքենան տրամադրել է «հանուն համայնքի»։ Համբարձումյանը նաև նշել է, որ մոտ 300 հազար դրամ արժողությամբ մեքենայի վրա եղբայրը ծախսել է մոտավորապես նույնքան գումար։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)