Մարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը
Քաղաքական
Մարատ Կամբոլովը երդվել և ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պարտականությունները։ Այս մասին հայտնում է «Ռես» գործակալությունը։ Արարողության ընթացքում նա երդում է տվել սահմանադրության վրա, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը նրան հանձնել է նախագահի վկայականը։
Իր ելույթում Կամբոլովը հայտարարել է, որ Հարավային Օսիան պաշտպանել է ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը։ «Այդ իրավունքի հետևում հայրենի հողի պաշտպանների խիզախությունն է»,– ասել է նա։
Կամբոլովը հաղթել է սեպտեմբերի 18-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ։ Հարավային Օսիան Վրաստանից անջատված, Ռուսաստանի աջակցությունը վայելող տարածաշրջան է։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)