ԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել Լեհաստանում
ԱՄՆ
Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ռազմաբազայի ստեղծումը ներառվել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է Reuters-ը։
Նախարարի խոսքով՝ այդ տեղեկությունն իրեն հայտնել է Լեհաստանում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը։ Կոսինյակ-Կամիշը նշել է, որ մշտական ռազմաբազայի ստեղծումը Պենտագոնի կողմից իրականացվող ռազմավարության հիմնական կետերից մեկն է։
Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը վերանայելու՝ Վաշինգտոնի ծրագրերը չեն ազդի Լեհաստանում տեղակայված ուժերի վրա։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը