Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ
Քաղաքական
Գերմանիայից Հայաստան են օդային ճանապարհով ներմուծվել հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ։ Սա Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օդային ճանապարհով ներմուծման առաջին դեպքն է։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։
Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)